տուն Լուրեր Երևանում կբացվի չինական դպրոց

Երևանում կբացվի չինական դպրոց

153
0

http://regex.info/blog/2008-07-03/856

ՀՀ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի Երևանի դպրոցներից մեկը պետք է  վերածվի չինական խորացված դպրոցի:

«Այս դպրոցը Արևելյան Եվրոպայի ամենախոշոր նմանատիպ դպրոցն է լինելու: Դրական որոշման պարագայում կխնդրեմ 3 օր ժամանակ` ֆինանսների նախարարության հետ քննարկելու համար»,-ասաց Աշոտյանը:

Վարչապետը հաստատեց նախագիծը: