տուն Լուրեր Երևանում կանցկացվի «Yerevan Show 2014» ոսկերչական 4-րդ ցուցահանդեսը

Երևանում կանցկացվի «Yerevan Show 2014» ոսկերչական 4-րդ ցուցահանդեսը

132
0

697748

Հոկտեմբերի 25-28-ը Երևանում կանցկացվի Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախաձեռնած «Yerevan Show 2014» ոսկերչական 4-րդ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսն այս տարի հյուրընկալում է 27 երկրի (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, Շվեյցարիա, Չեխիա , Թուրքիա, ԱՄԷ, Մեծ Բրիտանիա, Լիբանան, Քուվեյթ, Հնդկաստան, Հորդանան, Արգենտինա, Բելառուս, Ավստրալիա) հայտնի ոսկերչական և ժամագործական ավելի քան 100 մասնակից ընկերության և մոտ 200 արտասահմանյան գնորդի: Մասնակից ընկերություններից 25-ը տեղական ընկերություններ են:

«Yerevan Show 2014»-ին զուգահեռ` հոկտեմբերի 24-26-ը Երևանում կկազմակերպվի նաև «Yerevan fashion week. Goden lace» նորաձևության շաբաթը: Սա առաջին նախաձեռնությունն է, սակայն շարունակական է լինելու:

«ՄԵՐԻԴԱՆ» էքսպո կենտրոնի և «Ատեքս» նորաձևության տան կազմակերպած ցուցադրության ընթացքում իրենց աշխատանքները կներկայացնեն հայ և ռուս մոդելավորողները:

Ցուցահանդեսը նպատակ ունի երիտասարդ և կայացած հայ դիզայներների, ինչպես նաև օտարերկրյա մոդելավորողների համար հանդիսանալ հարթակ` տարին մեկ անգամ իրենց աշխատանքները ցուցադրելու համար: