տուն Լուրեր Երևանում գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները կավարտվեն ապրիլի 15-ին

Երևանում գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները կավարտվեն ապրիլի 15-ին

114
0

7f6de3a47975debb18fbc812be80573f4ee7ff5f

Մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկած գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Այս ընթացքում մաքրվել են Ավան, Էրեբունի և Նոր-Նորք վարչական շրջաններով անցնող գետերի հուները: Ներկայում մարդկային ու տեխնիկական ռեսուրսները կենտրոնացվել են Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Ամեն տարի պարտադիր իրականացվող այս աշխատանքների նպատակը գարնանային առատ տեղումների դեպքում ջրային ազատ հոսք ապահովելն է: Գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն