«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-17:00 Լեոյի փ. 50-103, Երևանցու փ. 5-48, Կոնդ թաղամասի 19-189 , 91-253 սեփական տները մասնակի և հարակից հանրային բաժանորդները, 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքերը, 11:00-17:00 Խաղաղ Դոն 1 շենքի 1-6մուտքերը, Արարատի մարզի՝ 10:00-15:00 Նոր Խարբերդ գյուղի 4, 5 փողոցները, 11:00-14:00 Եղեգնավան գյուղը, 11:00-15:00 Դիտակ և Ջրաշեն գյուղերը, «Սևան-Հրազդան» Ջրառ-ի ենթասպառիչները, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-15:00 Ջերմուկ քաղաքի Շահումյան և Գործարանային փողոցները մասնակի, Շիրակի մարզի՝ 11:00-15:00 Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ համայնքը իր հարակից հանրային բաժանորդներով: