Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարությունը Հայաստանի ներքին գործերի հետ կապ չունի: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան:
«Պարոն Սվիտալսկիին աջակցում են ԵՄ անդամ պետությունները: Չեխիան նույնպես ֆինանսապես աջակցել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության անցկացմանը, իհարկե, ավելի նվազ գումարով, քան ԵՄն՝ ընդհանուր: Կարծում եմ՝ մի քանի հայ պաշտոնյաների արձագանքները մի փոքր չափազանցված էին: Հենց Հայաստանի կառավարության ցանկությունն էր, որ միջազգային կառույցները աջակցեն ընտրական գործընթացին: Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք իրենցից ենթադրում են հստակ պարտավորությունների շրջանակ: Չեմ կարծում, որ պարոն Սվիտալսկին իրավունք չունի արտահայտելու իր կարծիքը՝ այս ամենի հետ կապված»,-նշեց Չեխիայի դեսպանը:
Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ Պյոտր Սվիտալսկին խոսել էր ընտրակաշառքների բաժանման, ընտրական այլ խախտումների մասին, իսկ Տիգրանը Մուկուչյանը հորդորել էր տեսակետներ ներկայացնելիս լինել ազնիվ եւ անկեղծ, գույները չխտացնել՝ շեշտադրումներ անելով ընդամենը մեկ տոկոս խափանումների վրա:
Պյոտր Սվիտալսկիի հայտարարությունից հետո ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ դա փորձ է խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին, իսկ ԵՄ ղեկավարը հունիսի 20-ին կայացած ասուլիսի ժամանակ նշել էր, որ իր ուղերձը հստակորեն տեղ հասցնելու համար հանրային հայտարարությունների կարիք չունի, իր գնահատականն ու կարծիքը անհայտ չեն իր զրուցակիցներին եւ պատասխանատուներին: «Պետք է դրական տրամադրվել հանրային քննարկումներին եւ բանավեճերին, սակայն կարեւոր է հետեւել որոշակի տարրական կանոնների. նախքան ինչոր բան արտահայտելը, իմացեք՝ ինչ է ասվել, կրկին նայեք տեսանյութը, լսեք ձայնագրությունը, մտածեք, հարգեք ձեր զրուցակցին»,նշել էր Սվիտալսկին:
: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարությունը Հայաստանի ներքին գործերի հետ կապ չունի: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան: «Պարոն Սվիտալսկիին աջակցում են ԵՄ անդամ պետությունները: Չեխիան նույնպես ֆինանսապես աջակցել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության անցկացմանը, իհարկե, ավելի նվազ գումարով, քան ԵՄն՝ ընդհանուր: Կարծում եմ՝ մի քանի հայ պաշտոնյաների արձագանքները մի փոքր չափազանցված էին: Հենց Հայաստանի կառավարության ցանկությունն էր, որ միջազգային կառույցները աջակցեն ընտրական գործընթացին: Հայաստանը ստորագրել է մի շարք Like 5 Tweet 0 Համօգտագործել 22.06.2017 Չեխիայի դեսպանը որեւէ կապ չի տեսնում Պյոտր Սվիտալսկիի հայտարարության եւ Հայաստանի ներքին գործերի միջեւ | ԱՐՄԵՆՊՐԵ… https://armenpress.am/arm/news/895981/chekhiayidespanyorevekapchitesnumpyotrsvitalskiihaytararutyan.html 2/5 միջազգային համաձայնագրեր, որոնք իրենցից ենթադրում են հստակ պարտավորությունների շրջանակ: Չեմ կարծում, որ պարոն Սվիտալսկին իրավունք չունի արտահայտելու իր կարծիքը՝ այս ամենի հետ կապված»,նշեց Չեխիայի դեսպանը: Հայաստանում ապրիլի 2ին անցկացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ Պյոտր Սվիտալսկին խոսել էր ընտրակաշառքների բաժանման, ընտրական այլ խախտումների մասին, իսկ Տիգրանը Մուկուչյանը հորդորել էր տեսակետներ ներկայացնելիս լինել ազնիվ եւ անկեղծ, գույները չխտացնել՝ շեշտադրումներ անելով ընդամենը մեկ տոկոս խափանումների վրա: Պյոտր Սվիտալսկիի հայտարարությունից հետո ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ դա փորձ է խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին, իսկ ԵՄ ղեկավարը հունիսի 20ին կայացած ասուլիսի ժամանակ նշել էր, որ իր ուղերձը հստակորեն տեղ հասցնելու համար հանրային հայտարարությունների կարիք չունի, իր գնահատականն ու կարծիքը անհայտ չեն իր զրուցակիցներին եւ պատասխանատուներին: «Պետք է դրական տրամադրվել հանրային քննարկումներին եւ բանավեճերին, սակայն կարեւոր է հետեւել որոշակի տարրական կանոնների. նախքան ինչոր բան արտահայտելը, իմացեք՝ ինչ է ասվել, կրկին նայեք տեսանյութը, լսեք ձայնագրությունը, մտածեք, հարգեք ձեր զրուցակցին»,նշել էր Սվիտալսկին: