SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Գոռ Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն բաժնի ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը ստեղծվել է հունիսի 25-ին ժամը 05:00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկում առանձնակի դաժանությամբ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Մառի փողոցում հաշվառված, 25-ամյա Էլեն Սիմոնյանին առաձնակի դաժանությամբ սպանելու փաստով:
Դին բացելուց հետո դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դեմքի շրջանը ջնջխված է, իսկ մեջքի շրջանում կան 10-ից ավելի կտրած-ծակած վերքեր: Փաստի առթիվ ավագ քննիչ Գ. Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Ա. Նազարյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Ա. Նազարյանը սպանված Է. Սիմոնյանի հետ ծանոթացել է 4 օր առաջ, իսկ Է. Սիմոնյանը նախկինում խարդախության համար եղել է դատապարտված, սակայն քանի որ խնամքին ունեցել է մանկահասակ տղա երեխա, դատարանը նրա նկատմամբ բարի կամք էր դրսևորել և պայմանական ազատազրկել: Է. Սիմոնյանի ամուսինն էլ այս պահին դատապարտված է և նրանք դեռ տարիներ առաջ հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում, երբ ամուսիններով երեխայի հետ մտնում էին իրենց թիրախում հայտնված բնակիչների բնակարան, ասելով, որ իբրև կինը իրեն վատ է զգում, երեխան վատ է զգում և բնակիչները նրանց օգնություն էին ցուցաբերում, այդ ընթացքում ամուսինները բնակարանից գուղություններ էին կատարում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կասկածյալ Ա. Նազարյանը ոտքի հատվածում էլ ստացել է դանակի հարված, ով իրավապահներին հայտնել է, որ իրեն հարվածել է Է. Սիմոնյանը, որից հետո ինքը ձեռքին ընկած ուրագով անկանոն հարվածներ է հասցրել Է. Սիմոնյանին, որից հետո հետքերը թաքցնելու նպատակով սավանով և պոլիէթիլենով փաթաթել է դին ու թաքցրել խորդանոցում: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Է. Սիմոնյանի մանկահասակ տղային, ում հանձնել են տատու խնամքին: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանձնակի դաժանությամբ սպանությունը բացահայտվել է շնորհիվ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների, և եթե նշված բաժանմունքի ծառայողները օպերատիվ չգործեին, ապա զարհուրելի սպանությունը գուցե չբացահայտվեր, իսկ նշված բաժանմունքի ծառայողներին օրեր առաջ անհիմն մեղադրում էին Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն ու «Լուսավոր Հայաստան»-ի ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: