տուն Լուրեր Երևանում 90-ամյա քաղաքացի է կորել. հագուստը գտնվել է Հրազդանի կիրճում

Երևանում 90-ամյա քաղաքացի է կորել. հագուստը գտնվել է Հրազդանի կիրճում

124
0

IMG_3686-13955-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 23-ին՝ ժամը 14.26-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում հայտնաբերվել է ս. թ. մայիսի 21-ից որոնվող 1925 թ. ծնված Մ. Գ.-ի հագուստը. որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետի երկայնքով և ափամերձ հատվածով (մոտ 4 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ: Ժամը 19.30-ին որոնողական աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, դադարեցվել են:

Մայիսի 23-ին, ժամը 10.30-ին 1925 թ. ծնված Մ. Գ.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: