տուն Լուրեր Երևանի զոհված զիծառայողների ընտանիքները կստանան բնակարանների վկայականներ. նախարար

Երևանի զոհված զիծառայողների ընտանիքները կստանան բնակարանների վկայականներ. նախարար

106
0

111111111111

Ինչպես արդեն գրել էինք, այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ամփոփեց տարին` խոսելով մեկ տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների մասին:

Նախարարը լրագրողների հետ հանդիպմանը նաև անդրադարձավ այն օրենքների նախագծերին, որոնք առաջարկվել են նախարարության կողմից ընդունվել. «10 օրենքների նախագծեր ենք ներկայացրել, որոնք ընդունվել են Ազգային ժողովում: Կան նաև օրենսդրական նախաձեռնություններ, որոնք այս պահին գտնվում են քննարկման փուլում: Դրանց մեջ պետք է առանձնացնել երկուսը, որոնք այժմ գտնվում են ԱԺ-ում, և մինչև այս ամսվա վերջ ակնկալում ենք առաջին ընթերցմամբ դրանց քննարկումն ու ընդունումը: Դրանք պաշտպանության մասին հիմնարար օրենքն է, և զինվորական ծառայության, զինվորական ծառայողի սոցիալական կարգավիճակի օրենքը: Երկու օրենք են, որ միավորում են այսօր գործող 7 տարբեր օրենսդրական ակտեր` տարիների ընթացքում ընդունված:

Մենք երեք հիմնական խնդիր ենք դրել այդ օրենքի ընդունման տեսանկյունից` Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին մեր օրենքների համապատասխանեցումն է և դրանից բխող լիազորությունների հստակ տարանջատումը: Գիտենք, որ նոր Սամանադրությամբ գերագույն հրամանատարը դառնում է վարչապետը պատերազմի ժամանակ, բայց կային բազմաթիվ հարցեր խաղաղ ժամանակ, և այդ օրենքները հիմնարար են, որոնք կարգավորում են այդ հարցերը: Երրորդ ուղղությունը նոր առաջարկված քաղաքականությունների վերաբերյալ է` հատկապես «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնք անցան հանրային լայն քննարկում, իրավական հիմքի ստեղծումն է, որպեսզի այդ ծրագրերը հնարավոր լինի կյանքի կոչել»:

Նախարարի խոսքով` ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ սոցիալական խնդիրների փաթեթը. «Մենք ունենք ինչպես այսօր ծառայության մեջ գտնվող սպաներ, ում սոցիալական պաշտպանվածությունը գերկարևոր է զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակում պահպանման համար, այնպես էլ ունենք զոհված զինծառայողների ընտանիքներ և ունենք հաշմանդամություն ունեցող զինծառայողներ: Մի քանի ձեռքբերումներ ունենք այդ առումով, որոնցից մեկը զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների, այսպես կոչված` 1000 դրամների հիմնադրամի ստեղծումն է, որն իր մեկ տարվա ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը: Երկրորդ` զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների և առաջին կարգի զինհաշմանդամների անօթևան և բարելավման  կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդրի լուծումն է… Այս տարի ծրագիրն ամբողջությամբ պետք իրականացվի:

Խնդիրը պետք է լուծվեր երեք տարում, բայց արդեն մինչև այս տարվա ավարտը մենք խնդիրն ամբողջությամբ լուծած կլինենք, և, կարծում եմ` վաղը կամ մյուս օրը Երևան քաղաքի զոհված և զինծառայողների անօթևան ընտանիքների ներկայացուցիչները կստանան այն վկայականները, որոնցով մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում նոր կառուցվող շենքերում կստանան ամբողջությամբ վերանորոգված բնակարաններ»:

Էմմա Հովսեփյան