տուն Լուրեր Երևանի տներից մեկի լոգարանում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դի

Երևանի տներից մեկի լոգարանում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դի

90
0

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 00։20-ի սահմաններում Արաբկիր շտապբուժօգնության ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են աղջկա դի. հայտնում է shamshyan.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները լոգարանում հայտնաբերել են նշված հասցեի բնակիչ՝ 26-ամյա Սոսե Գ.-ի դին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Beko» ՍՊԸ-ում՝ որպես դիզայներ։