տուն Լուրեր Երևանի քաղաքապետարանի երկու հայցերը կքննվեն մեկ վարույթում. ՀՔԱ

Երևանի քաղաքապետարանի երկու հայցերը կքննվեն մեկ վարույթում. ՀՔԱ

89
0

shant2-470x265

2017 թ. հունիսի 22-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա.Դիլանյանի, նշանակված էր Շահեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով Երևանի քաղաքապետարանի հերթական հայցի քննությունը: Այս ամսին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաքներ և երթեր անցկացնելու համար:

Քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր է ներկայացրել, և դրանցից առաջինի քննության շրջանակում 2017 թ. հունիսի 20-ին Շ. Հարությունյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդեց դրանք  միացնել մեկ վարույթում, քանի որ բոլորի հիմքում նույն պահանջն է:

Աղբյուր` Փաստինֆո