Ըստ իր ունեցած տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Վերջինս ազատվել է իր դիմումի համաձայն:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնել քաղաքում կանաչապատման աշխատանքների վերաբերյալ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: