ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները:
Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով առավոտյան ժամը 07:30-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն հորդորում ենք հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց:
Երևանի հեռուստաաշտարակ, որն ունի 311․7 մետր (1.023 ոտնաչափ) բարձրություն վանդակավոր աշտարակ ՝ և տեղակայված է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի բարձունքում։
Կառուցվել է 1974-1977 թվականներին և փոխարինել է դեռևս 1956 թ. կանգնեցված հին տիպային հեռուստաաշտարակին, որի բարձրությունը կազմել է 196 մ։
Ներկայումս Երևանի հեռուստաաշտարակը համարվում է քաղաքի ամենաբարձր կետը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն