Այսօր` ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Պատուհանից երևացել է, որ վերջինս ընկած է հատակին և չի շարժվում:
Ըստ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքի տարածած հայտարարության`դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1925 թ. ծնված Մ. Է.-ի, իսկ նկուղում՝ Ս. Մ.-ի դիերը: