տուն Լուրեր Երևանի գլխավոր թերապևտը «Սլավմեդ» ԲԿ-ում անվճար խորհրդատվություն կանցկացնի

Երևանի գլխավոր թերապևտը «Սլավմեդ» ԲԿ-ում անվճար խորհրդատվություն կանցկացնի

428
0

Copy of Karine Hovhannisyan

Կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ տարին գոնե մեկ անգամ հետազոտվի կանխարգելիչ նպատակներով, եթե անգամ հատուկ գանգատներ չունի, իսկ եթե խնդիրներ կան, ապա հետազոտվելն ուղղակի անհրաժեշտություն է: Բայց, իհարկե, այս պրոցեսը պետք է գրագետ կազմակերպել ու նախ դիմել թերապևտի, ով կուղղորդի, թե ինչ հետազոտություններ անցնել: Կարևորելով բնակչության առողջությունը՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը իր 3-րդ տարեդարձի կապակցությամբ փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը հայտարարում է հատուկ ակցիա: Երևանի գլխավոր թերապևտ, «Սլավմեդ» ԲԿ ընդունարանի և ախտորոշման ծառայության ղեկավար Կարինե Հովհաննիսյանը կանցկացնի անվճար խորհրդատվություն: Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտությունները, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվությունն էլ կենտրոնում կարող եք անցնել 20% զեղչով:

Մեր զրույցը «Սլավմեդ» ԲԿ  ընդունարանի և ախտորոշիչ ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր թերապևտ Կարինե Ալբերտի Հովհաննիսյանի հետ:

Տիկին Հովհաննիսյան, ի՞նչ սկզբունքներով եք աշխատում Ձեզ դիմած պացիենտների հետ:

Մեր ծառայության նպատակն  է ապահովել, որ յուրաքանչյուր պացիենտ ստանա բարձրորակ բուժօգնություն: «Սլավմեդ» բժշկական կենտրոնն առանձնանում է  բուժման բարձր որակով, պրոֆեսիոնալ մասնագետներով, պացիենտների նկատմամբ անհատական մոտեցմամբ: Մեզ մոտ պացիենտի հետ շփման առաջին օղակը թերապևտիկ ծառայությունն է: Խորհրդատվության ընթացքում վերհանում ենք պացիենտի առողջական խնդիրները և որոշում անհրաժեշտ հետազոտությունների շրջանակը:

Մեզ մոտ երբեք անհրաժեշտ հետազոտությունների ծավալը արհեստականորեն չի ուռճացվում: Մեր պացիենտները վստահ են, որ մեզ մոտ կարող են մանրակրկիտ հետազոտվել ու ստանալ ստույգ և վերջնական ախտորոշում՝ խուսափելով ավելորդ ու չհիմնավորված ֆինանսական ծախսերից: Մենք իրականացնում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գործիքային ու լաբորատոր հետազոտություններ: Լինում են դեպքեր, երբ առաջին այցի ժամանակ բացահայտվում են հիվանդություններ, որոնց  մասին պացիենտը անգամ կասկածներ չունի: Անհիմն չեն բժիշկների անվերջ հիշեցումները ժամանակին դիմելու մասին, որպեսզի հնարավոր լինի խնդիրը արդյունավետ լուծել: Բոլորս էլ գիտենք, որ արդեն խորացած ու բարդացած դեպքերը որքան էմոցիոնալ, ֆինանսական ու ժամանակային ռեսուրսների վատնում են պահանջում:

Այս ամենը հաշվի առնելով նաև որոշեցինք ակցիա հայտարարել: Իմ խորհրդատվությունը` որպես գլխավոր թերապևտի, կլինի անվճար: Բոլոր անհրաժեշտ գործիքային ու լաբորատոր հետազոտությունները պացիենտները կկարողանան անցնել 20% զեղչով: Զեղչվել է նաև մեր նեղ մասնագետների՝ վիրաբույժի, գինեկոլոգի, ուրոլոգի, վնասվածքաբանի, ալերգոլոգի, նյարդաբանի ու էնդոկրինոլոգի, մաշկաբանի և ռևմատոլոգի խորհրդատվությունը: Թիմային գործելակերպը մեր աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմանն է:

Մասնավորապես, ի՞նչ հետազոտությունների մասին է խոսքը:

Ինչպես արդեն ասացի, անհրաժեշտ հետազոտությունների շրջանակը կորոշվի խորհրդատվության ժամանակ, բայց իհարկե մեր կողմից իրականացվող ծառայությունների թիվը շատ մեծ է: Իրականացնում ենք լաբորատոր բոլոր հետազոտությունները` մանրէաբանական, արյունաբանական, կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական, հորմոնալ, կենսանյութերի, ինֆեկցիոն, բջջաբանական, այդ թվում՝ ներվիրահատական հետազոտություններ: Իրականացնում ենք նաև ոսկրային, հենաշարժական համակարգերի, որովայնի, կրծքավանդակի խոռոչների, ստամոքսաղիքային տրակտի  հետազոտություններ, ինչպես նաև ներերակային ուրոգրաֆիա և հիստերոսալպինգոգրաֆիա և այլն: Մեր կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը հենց մեզ հնարավորություն է տալիս բարձրակարգ գործիքային հետազոտություններ անցկացնելու: Օրինակ՝ ուլտրաձայնային հետազոտությունների կաբինետում առկա է աշխարհում առաջատար՝ Toshiba ընկերության էլաստոգրաֆիա: Եթե այլ կլինիկաներում սոնոգրաֆիայի և էլաստոգրաֆիայի հետազոտությունները կատարվում են առանձին, այսինքն՝ պացիենտը ստիպված է երկուսի համար առանձին-առանձին վճարել, ապա մեր  էլաստոգրաֆիան ունի կատարելագործված ֆունկցիաներ՝ միաժամանակ կատարում է  և՛ սոնոգրաֆիա, և՛ էլաստոգրաֆիա: Մեծ առաջընթաց, որը թեթևացնում է պացիենտների ֆինանսական բեռը:

Իսկ ճառագայթային ախտորոշման ծառայությունը հագեցած է Toshiba ընկերության արտադրության ZEXIRA նորագույն թվային ռենտգեն ապարատով, որը տալիս է բարձր որակի ռենտգեն պատկեր և աշխատում է նվազագույն ճառագայթման պայմաններում: Դրա շնորհիվ մենք կարող ենք հետազոտել անգամ երեխաներին ու հղի կանանց: Այն կարգավորվում է հետազոտվողի մարմնի զանգվածին համապատասխան, հագեցած է բազմաֆունկցիոնալ ռենտգեն խողովակով, շարժուն սեղանով, ունի հատուկ ծրագրային հավելումներ տարբեր օրգան-համակարգերի հետազոտման համար, որոնք ապահովում են անհրաժեշտ պայմաններ արագ և ճշգրիտ ախտորոշման համար:

Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունում էլ մենք կարող ենք հետազոտել մինչև 300 կգ քաշ ունեցող պացիենտների: Toshiba Aquillon Prime համակարգչային տոմոգրաֆը ապահովում է պատկերների գերազանց որակ՝ նվազագույն ճառագայթային ծանրաբեռնվածության պայմաններում: Դա հնարավորություն է տալիս հետազոտելու նաև երեխաներին:

Այն կիրառվում է գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի օրգանների, ինչպես նաև ոսկրերի խորքային և համալիր հետազոտության համար: Այն հնարավորություն է տալիս գնահատելու նաև արյունատար անոթների ընթացքը և նրանց առկա ախտահարումները, այդ թվում նաև` սրտամկանը սնուցող կորոնար զարկերակները: Մի խոսքով, մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները ճշգրիտ հետազոտությունների անցկացման համար: Մենք հոգում ենք մեր պացիենտների առողջության և հարմարավետության մասին`ամբողջ անձնակազմի համատեղ ջանքերով: «Սլավմեդ» ԲԿ-ն եվրոպական ստանդարտներին համապատասխան կենտրոն է, որտեղից պացիենտը միշտ գոհ է հեռանում:

Իսկ ի՞նչն եք կարևորում պացիենտների հետ շփումներում:

Բժիշկը, առաջին հերթին, պետք է լինի մարդասեր:  Չպետք է ափսոսի  այն ժամանակը, որ տրամադրում է հիվանդին: Վստահությունը ձեռք  է բերվում փոխադարձ հասկացվածության շնորհիվ: Մենք հոգում ենք մեր հիվանդների բարօրության մասին, յուրաքանչյուրին ցուցաբերում ենք  անհատական մոտեցում ՝ առաջարկելով բուժման ամենաօպտիմալ տարբերակը՝ հաճախ զեղչեր  անելով:

Եթե բժիշկն իր հիվանդին սրտացավ վերաբերմունք չի ցուցաբերում,  նրա մասնագիտական բոլոր նվաճումները հավասարվում են զրոյի, քանի որ պացիենտը միշտ աջակցության ու քաջալերման կարիք ունի: Բժիշկը պետք է ամեն ինչ անի, որ հիվանդն իրեն հոգեպես ապահով զգա: Ցանկացած պացիենտ զգում ու գնահատում է սրտացավությունը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը դարձավ արդեն 3 տարեկան է: Կարո՞ղ ենք արդեն խոսել շոշափելի ձեռքբերումների մասին:

Միանշանակ: «Սլավմեդ» ԲԿ-ն եվրոպական ստանդարտներին համապատասխան բազմապրոֆիլ բուժհաստատություն է: Շնորհիվ գերժամանակակից սարքավորումների, նորարարական մեթոդների ու բարձրակարգ մասնագետների, կենտրոնը կարողացավ շատ արագ իր որույն տեղն ունենալ Հայաստանի առողջապահության ոլորտում: Այս երեք տարիների ընթացքում «Սլավմեդ» ԲԿ-ում արդեն իսկ  կատարվել են շուրջ 2000 վիրահատություններ, ու 1500 երեխա է լույս աշխարհ եկել: Կարծում եմ` խոսուն թվեր են նորաբաց կենտրոնի համար: Բայց, իհարկե, սա ընդամենը սկիզբն է, մենք անընդմեջ աշխատում ենք ու ընդլայնում մեր ծառայություններն ու հնարավորությունները` կարևորելով բարձրակարգ ծառայությունների մատուցումը մեր բնակչությանը:

 16864248_1597171750299305_3843910867385305575_n

_MG_8863 copy

slavmed