տուն Լուրեր Երևանի գլխավոր պողոտայում կանանց և աղջիկներին ծաղիկներ և բացիկներ են նվիրել

Երևանի գլխավոր պողոտայում կանանց և աղջիկներին ծաղիկներ և բացիկներ են նվիրել

105
0

007.thumb

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի մարտիության միջոցառումներն ընդգրկել էին մի շարք նոր տարածքներ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ամիսներ առաջ բացված ու երևանցիներին հանձնված Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածն այսօր լի էր ժպտադեմ հայացքներով:

Այգում զբոսնող ու պարզապես անցորդ բոլոր կանանց ու աղջիկներին բարեհամբույր երիտասարդները դիմավորում էին վարդերով ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներով:

Շնորհակալություն հայտնելով անակնկալի համար՝ կանայք նկատել են, որ կարևորն այն ուշադրությունն է, որ արդեն մի քանի տարի անընդմեջ ստանում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից  ու նաև սպասում դրան: