տուն ժամանց «Երևանի գինու օրեր»-ը՝ մայիսի 3-ին և 4-ին

«Երևանի գինու օրեր»-ը՝ մայիսի 3-ին և 4-ին

144
0

Արդեն երրորդ  տարին  անընդմեջ  կազմակերպում  է  «Երևանի գինու օրեր»  ամենամյա  միջոցառումը:   Այս տարի այն կանցկացվի մայիսի 3-ին և 4-ին՝ Սարյան-Մոսկովյան փողոցների, Պուշկին-Սպենդարյան խաչմերուկների հատվածում:

Միջոցառման կազմակերպիչ ԷվենտՏուրա ընկերությունը նշում է, որ այս  երկու  տարիների  ընթացքում  միջոցառումն  իր  դրական  ազդեցությունն  է  ունեցել  հայկական  գինեգործության,  գինու  և  իրադարձային  զբոսաշրջության  արդյունքի  ճանաչելիության  բարձրացման  և  Հայաստանի  տնտեսության  զարգացման  վրա: Իսկ միջոցառման  այցելուների  աշխարհագրական  բաշխվածությունն  ընդգրկում  է  ԱՊՀ  բոլոր  երկրներն՝ ընդհուպ  մինչև  Կանադա  և  Ավստրալիա:

Միջոցառման  նպատակն  է՝  խթանել  զբոսաշրջությունը  Հայաստանում  և  ապահովել   երկրի՝  որպես  գինու  հնագույն  օրրանների մեկի,  ճանաչելիությունը: