«Ազնավուր» հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ից, Երեւանի «Ազնավուր» կենտրոնում (Կասկադի հարեւանությամբ) կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի։
Բոլոր ցանկացողները կարող են կենտրոն բերել ծաղիկներ, մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելու մեծն Ազնավուրի հիշատակին։
Շառլ Ազնավուրը մահացել է երեկ՝ 94 տարեկան հասակում: