Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում: Մայրաքաղաքում կառուցվում է եւ առաջիկայում շահագործման կհանձնվի Հայաստանում իր տեսակի մեջ եզակի «Երևան» մեծ տոնավաճառը՝ նախատեսված մանրամեծածախ առևտրի համար:
Մայրաքաղաքում գործող տոնավաճառների շարքում «Երևան» մեծ տոնավաճառն առանձնակի տեղ կզբաղեցնի իր բացառիկ դիրքի շնորհիվ, որն ապահովում է մուտք երեք կարևոր տրանսպորտային հանգույցներից՝ մետրոպոլիտենից, երկաթուղային կայարանից եւ մարզեր մեկնող ավտոբուսների եւ միկրոավտուբուսների ավտոկայարանից: Սա նշանակում է, որ «Երևան» մեծ տոնավաճառը կծառայի ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի բնակիչներին եւ Երևան այցելող հյուրերին, որոնք կկարողանան քաղաքակիրթ պայմաններում գնումներ կատարել՝ առանց ավելորդ ժամանակ կորցնելու:
Տոնավաճառը շահեկանորեն կառանձնանա նաեւ հաճախորդների սպասարկման բարձր մշակույթով, աշխատակիցներին առաջարկվող ճկուն գնային քաղաքականությամբ, հարմարավետ պայմաններով: Ի դեպ, առաջնահերթությունն էլ կտրվի տեղական արտադրողներին:
Հինգ մուտք ունեցող հսկայական այս տոնավաճառը՝ երկու մուտքը հետիոտնի համար, մեկը՝ բեռնատար եւ երկուսը՝ մարդատար մեքենաների համար, կառուցվում է բացառապես եվրոպական չափորոշիչներին համապատասխան ոճով եւ մոտեցմամբ, ընդ որում՝ երկու գլխավոր մուտքերը լինելու են Արշակունյացեւ Տիգրան Մեծի պողոտաներից (դեպի Սևանի փողոց գնացող):
Տոնավաճառի ներսում գործելու են շարժասանդուղքներ, վերելակներ, ապահովված է հակահրդեհային համակարգով, տեղադրված են օդորակիչներ, այսինքն՝ եւ գնորդների, եւ վաճառողների համար կստեղծվի քաղաքակիրթ միջավայր՝ հարիր զարգացած եւ առաջադեմ երկրներին:
«Երևան» մեծ տոնավաճառը նոր աստիճանի կբարձրացնի շուրջ 1 միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքի վարկանիշը՝ դառնալով առևտրի նախընտրելի վայր շատ շատերի համար: