«Իմ քայլը» նախաձեռնության անհնազանդության գործողություններին մասնակցել ցանկացող քաղաքացիների դեմ պայքարող գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ որպես ակցիա՝ վերջին շրջանում ժողովուրդը բոյկոտեց «Երևան սիթիի» դեմ՝ առևտուր չանելով խանութների ցանցից: Արդյունքում՝ զգալիորեն նվազել է առևտուրը:
ARARATnews-ին հասած տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» խանութների ցանցում աշխատողներին խանութի ղեկավարներն սպառնացել են՝ մինչև առևտուրը չվերականգնվի՝ աշխատավարձ չեն ստանալու: