տուն Լուրեր «Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր երկրորդ

«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր երկրորդ

100
0

001 (10)

Այսօր առավոտից մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող սոցիալական ծրագրի երկրորդ օրը: Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներն  օրվա ընթացքում կայցելեն Երևանի 12 վարչական շրջաններում բնակվող 310 ընտանիքների՝ նրանց փոխանցելով քաղաքի ծննդյան օրվա խորհուրդն ու անակնկալ նվերները` կենցաղային տեխնիկա:

Նշենք, որ ծրագրում ընդգրկված են մասնավորապես գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ, սիրիահայ ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող, երիտասարդ և սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ:

Հիշեցնենք, որ Երևանի հիմնադրման օրվան նվիրված սոցիալական ծրագիրն իրականացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Այս տարի այն անց է կացվում «Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո և նվիրված է մեր քաղաքի ծննդյան 2799-րդ տարեդարձին:
Ճիշտ այդքան ընտանիք էլ ընդգրկվել է այս տարվա ծրագրում:

«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագրի ավարտը նախատեսված է հոտկեմբերի 11-ին: