Հրազդանի քաղաքապետ Արամ Դանելյանի հրաժարականից հետո Հրազդանի ֆեյսբուքահայությունն առաջ է քաշում սեփական թեկնածուին: Երեկ ողջ օրը շրջանառվում էր Լևոն Ստեփանյանի անունը: Նա մի քանի կազմակերպությունների հիմնադիր և համահիմնադիր է: Այս պահին MYcorner-ի հիմնադիր տնօրենն է: Նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ գրառումներ կան՝ Լևոնն իմ քաղաքապետն է վերնագրով:
Այս կապակցությամբ Լևոն Ստեփանյանը գրառում է արել. «Հրազդանում մարդիկ իրար են շնորհավորում:
Մեր նախկին քաղաքապետն օրինակ ա ծառայել, բայց մեկ ա Տարոնն էդ էլ չի ջոկել:
Էջումս տիրող եռուզեռի համար անչափ շնորհակալ եմ ընկերներիս, բայց դեռևս ոչինչ չեմ ասի»: