տուն Լուրեր Երեք օրում գրանցվել է հանցագործության 83 դեպք

Երեք օրում գրանցվել է հանցագործության 83 դեպք

109
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 5-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 83 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 27, ծեծի եւ խարդախության 9-ական, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի 3-ական, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու 2-ական, սպանության, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, սպառնալիքի, անձի առեւանգման, ապօրինի ծառահատման, շորթման, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, սառը զենքի հայտնաբերման, ընտանեկան բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու եւ ապօրինի հողազավթման 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման եւ կամավոր հանձնման 3-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: