Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն տրածվեց, թե Գյումրու Ռիժկովի փողոցում ռուս զինծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Տեղեկություն էր շրջանառվում նաև, որ ռուս զինվրականներից մեկին բերման են ենթարկել:
Դեպքի առնչությամբ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Գյումրիում ինչ-որ միջադեպ եղել է, սակայն ոստիկանություն ոչ ոքի չեն տեղափոխել:
Նշենք, սակայն, որ «Հայկական ժամանակ»-ի լրագրող Մկրտիչ Կարապետյանն իր էջում գրառում էր կատարել, որում նշում է, որ ընկերոջ հետ այդ պահին Ռիժկովի փողոցով քայլելիս է եղել: Լրագրողը դեպքից լուսանկարներ է տարածել, որոնց որակը, սակայն, վատն է և դրանցում գրեթե ոչինչ չի երևում: