Երեկ Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել են Երեւանի մի շարք փողոցներ վերանվանելու հարցի: Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ Հանրապետական խմբակցության ավագանու անդամները մերժել են Լենինգրադյան փողոցը ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու իրենց առաջարկը: Հանրապետականներն առաջարկել են Լեոնիդ Ագալդյանի անունով կոչել Երեւանի Վերին Անտառային փողոցի մի մասը: Վերին Անտառային փողոցն սկսվում է Սարալանջի փողոցից:
Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ Հանրապետականները միացել են Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով անվանակոչելու «Ելք»-ի առաջարկին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: