տուն Լուրեր Երեւանում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կկառուցվի

Երեւանում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կկառուցվի

95
0

Կառավարությունն  այսօր  հաստատեց Երեւանում  250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու եւ պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը:

Վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  Հայաստանը կարիք ունի նոր գազատուրբինային կայանի:  «Տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի կայանը: Հաջորդ խնդիրը գնի հետ էր կապված. կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է եւ բանակցությունների արդյունքում այդ գինը նվազեց. Հասել ենք մի սակագնի, որը դրական ազդեցություն կունենա մեր  էլէներգիայի սակագնի վրա»,- ասաց  վարչապետի պաշտոնակատարը: