տուն Լուրեր Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն որոշված է

Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն որոշված է

117
0

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այլ ուժերի հետ լայն դաշինք ձեւավորելու շուրջ հուշագիր այդպես էլ չստորագրեց: Անգամ «Միասնություն» շարժումը, որ «Ծառուկյան դաշինքի» տանող ուժը պետք է լիներ, սույն դաշինքում տեղ չգտավ:

Մեր տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը «Միասնություն» շարժման ղեկավար Արմեն Վարդանյանին չի ընդգրկել իր գլխավորած դաշինքի նախընտրական ցուցակում՝ փոխարենը խոստանալով նրան տալ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակի առաջին հորիզոնականը կամ դարձնել Երեւանի քաղաքապետի թեկնածու: Հիշեցնենք, Արման Վարդանյանն էր նախապատրաստում Ծառուկյանի վերադարձի համար ակցիաները, եւ Ծառուկյանը նրան էր վստահել իր քարոզչական գործերը:

Արման Վարդանյանը նախկինում եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ եւ այդ խմբակցության ղեկավարը: Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կուլիսային բախումներից ընթացքում, սակայն, նա 2010 թվականին հրաժարական տվեց այդ պաշտոնից:

Մանրամասներ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: