տուն Լուրեր Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնողներ դեռ չկան

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնողներ դեռ չկան

87
0

yerevan

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հրապարակված են: Հայտնի է,  թե որ ուժերը ներկայացված կլինեն ապագա ԱԺ-ում: Զուգահեռ մեկնարկել են Երեւանի ավագանու ընտրությունները: Առաջադրումների 6-րդ օրվա դրությամբ ընտրապայքարին մասնակցության հայտեր չեն ներկայացվել (նշենք որ ոստիկանության տվյալներով, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 841 973 է): Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների՝ գրանցման համար ԿԸՀ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 9-ն է: Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի ապրիլի 9-14-ը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից Araratnews.am-ին  փոխանցեցին, որ ավագանու ընտրություններում դեռ որեւէ քաղաքական ուժ չի առաջադրվել:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 14-ին:

Այլ տեղեկություններն՝ այստեղ։