Շների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմը փետրվարի 26-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք եկել էին իրենց շներով: Ակցիայի մասնակիցներն ունեին «Մեր քաղաքը սպանդանոց չէ», «Վերջ սպանդին» գրառումով պաստառներ: Նրանք քաղաքապետարանի դիմաց վանկարկում էին՝ «Երեւանը սպանդանոց չէ»: Ակցիայի ընթացքում թիմի անդամ Գոհար Մանուշակյանը հայտարարեց, որ «Դինգո» թիմը պահանջում է դադարեցնել շների սպանդը, հանրային վերահսկողություն իրականացնել «Յունիգրաֆ իքս» կազմակերպության աշխատանքի նկատմամբ. ««Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը գործում է արդեն ավելի քան 6 տարի, ինչը բավական է հասկանալու համար նրանց աշխատանքի անարդյունավետությունը: «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը գռփում է հանրության փողերը եւ ավելի սրում թափառող շների իրավիճակը Երեւանում: Համարյա ամեն գիշեր Երեւանում կրակոցներ ենք լսում տարբեր թաղամասերում, երբ զանգահարում ենք 102, ստանում ենք պատասխան, որ կրակում են քաղաքապետարանի աշխատակիցները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/02/26/661714/