տուն Լուրեր «Երեւան: Ես սիրում եմ քեզ» ռոմանտիկ կատակերգությունը շուտով մեծ էկրաններին

«Երեւան: Ես սիրում եմ քեզ» ռոմանտիկ կատակերգությունը շուտով մեծ էկրաններին

105
0

12170429_904447019624683_1561658810_n

Համաշխարհային հռչակ վայելող ֆիլմաշարից ոգեշնչվելով («Նյու Յորք: Ես սիրում եմ քեզ», «Փարիզ: Ես սիրում եմ քեզ» եւ այլն) Արմդրիմս Փրոդաքշնը          (ARMDREAMS production) նախաձեռնեց նկարահանել           «Երևան: Ես սիրում եմ քեզ» ֆիլմը:

Ֆիլմի հիմքում ընկած են սիրային ռոմանտիկ պատմություններ, որոնք տեղի են ունենում Երևան քաղաքում:

Ֆիլմը Արմդրիմս փրոդաքշնի առաջին մեծ նախաձեռնությունն է ֆիլմարտադրության մեջ: Այն չունի բյուջե և նկարահանվել է ընկերական` թիմային աշխատանքի ու աջակիցների շնորհիվ:

«Քաղաքային» ֆիլմաշարի գլխավոր դերերում   հանդես են գալիս սիրված դերասաններ  Արսեն Հակոբյանը, Անաիս Սարդարյանը, Համո Ադիյանը, Անահիտ կիրակոսյանը, Արսեն Թադեւոսյանը, Արմինա Ասրյանը, Արմեն Դալլաքյանը, Նուշիկ Մարգարյանը, Լեւոն Բեգլարյանը, Լիլիթ Գևորգյանը, Արտյոմ Սիմոնյանը,   ինչպես նաև դեբյուտով հանդես են գալիս  հաղորդավարներ` Անկա Սարիբեկյանը, Դինա Ակոպովնան, երգչուհիներ Նանա Կարապետյանը, Լուիզա Շերզամանյանը,  մոդելներ Նարե Զաքարյանը, Արմինե Գեվորգյանը,   սկսնակ դերասաններ` Լուսինե Իսպիրյանը,  Լիլիթ Գևորգյանը, փոքրիկ երգիչներ Միլլի Միսկարյանը, Կարեն Օհանյանը, ինչպես նաև էպիզոտիկ դերակատարումներով հանդես են գալիս երգչուհիներ Լենա Ղազարյանը, Մոնան, կլարնետահար Հակոբ Խեչումյանը:

Ֆիլմն ունի  յուրահատուկ  երաժշտական ձևավորում` հեղինակային սաունդթրեք երգեր` գրված հատուկ ֆիլմի համար, որոնք կատարում են հայտնի և սիրված երգիչներ  Սոնա Ռուբենյանը, Վահանը, Սյուզի Սիրականյանը, Լենա Ղազարյանը և Նարինե Դովլաթյանը:

«Երեւան: Ես սիրում եմ քեզ» ֆիլմաշարի պրեմիերան կլինի գարնանը, երբ մենք լիովին պատրաստ կլինենք  ներկայացնելու  մի քանի ամիս տեւած մեր դժվարին աշխատանքը:

https://youtu.be/4QqtDjjdLsI

Հեղինակ` Հասմիկ ՄԿՐՏՉՅԱՆ