Աստանայից Երեւան չվերթ կատարող SCAT ինքնաթիռն Ակտաու քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղեւորի վատ ինքնազգացողության պատճառով։
Sputnik Ղազախստանի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ շուրջ 14։00-ին։ Չվերթի ընթացքում կինը երկու անգամ վատ է զգացել եւ օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վայրէջք կատարել Ղազախստանի հարավ-արեւելքում՝ Ակտաու օդանավակայանում։ Ուղեւորի վիճակը բարելավվել է։ Վերջինի բժշկական օգնություն ստանալուց հետո ինքնաթիռը շարունակել է չվերթը։ Օդանավում 86 ուղեւոր է գտնվել, ուշացումը տեւել է 1 ժամ, 40 րոպե։