տուն Լուրեր Երբևէ տեսե՞լ եք, որ արդյունաբերության, արտահանման նման աճ լինի. Կարայան (տեսանյութ)

Երբևէ տեսե՞լ եք, որ արդյունաբերության, արտահանման նման աճ լինի. Կարայան (տեսանյութ)

88
0

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց,  որ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում աճ կա: Նրա խոսքով՝  նոր ներդրումների հետ կապված վերջին տեղեկությունները կամփոփեն ու կներկայացնեն սեպտեմբերին:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012-2016 թվականներին Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը 200 հազարով կրճատվել է, իսկ զբաղվածների թիվը նվազել է 160 հազարով:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է տնտեսապես ակտիվ բնակչության արտագաղթն ազդում տնտեսական ցուցանիշների վրա: Կարայանն ասաց, որ դրանք տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են, և ճիշտ չէ միմյանց հետ կապել:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: