Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի Եվրամիության կազմում. հաղորդում է TASS-ը:
«Ես չեմ տեսնում Թուրքիային` որպես Եվրամիության անդամի և երբեք էլ չեմ տեսել»,- ԳԴՀ կառավարության ղեկավարի թեկնածու սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցի հետ հեռուստաբանավեճի ժամանակ ասել է Մերկելը:
Կանցլերի խոսքով՝ Գերմանիան կարող է պատասխանել Թուրքիայում ԳԴՀ քաղաքացու ձերբակալությանն ու հարաբերությունների վատթարացմանը «տնտեսական միջոցների» օգնությամբ: Նրա կարծիքով՝ «Թուրքիան ահավոր հեռանում է Եվրոպայից»: