Ինչպես և խոստացել էինք, մոտենում է երկար սպասված գարունը: Սկսած փետրվարի 24-ից վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով, ինչի արդյունքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը: Ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12…+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում` +5… +6 աստիճանի:
Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը