տուն Լուրեր Երբ գալիս է Մարտի 1-ի նման իրավիճակ, պարզվում է՝ բանակն այլեւս բոլորինս...

Երբ գալիս է Մարտի 1-ի նման իրավիճակ, պարզվում է՝ բանակն այլեւս բոլորինս չէ

116
0

Nikol

Տարկետման իրավունքը վերացնելու օրինագծին «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու: Այս մասին այսօր ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ  հայտարարեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Հենց այսպիսի պահ է գալիս, ասում են՝ բանակն իշխանություններինը չէ, բանակը ե՛ւ ընդդիմությանն է, ե՛ւ իշխանությանը, ընդհանրապես բոլորինը: Երբ գալիս է Մարտի 1-ի նման իրավիճակ, պարզվում է՝ բանակն այլեւս բոլորինս չէ, բանակն իշխանությանն է, բանակը պետք է ասի՝ որտեղ երեք հոգով հավաքվեցիք, ցրելու ենք, պետք եղավ՝ գյուլլելու ենք: Հետո էլի գալիս ա՝ բանակը բոլորինս ա, հետո երբ գալիս ա ընտրությունները, բանակն էլ բոլորինս չէ, բանակը բացառապես իշխանությանն է, եւ այնտեղ բանակն արդեն քայլում է մեկ շարքով դեպի ընտրական տեղամասեր: Անընդհատ խոսում ենք բանակի մասին, բայց մոռանում ենք, որ բանակում զինծառայող ունեցող ծնողները մատակարարում են կոշիկ, գուլպա, շապիկ, եւ մենք այս նախագծով ոչ թե խնդիր ենք լուծում, այլ շատ ծնողներ են այսուհետ գուլպաներ, ատամի մածուկ, համազգեստ ուղարկելու բանակ»,- հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ խորհրդարանական մյուս երեք խմբակցությունները հայտարարել էին կողմ քվեարկելու մասին: