«Լուսավոր Հայաստանն» աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` գործող խորհրդարանը ցրելու և ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախաձեռնությանը: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լուսավոր Հայաստանն» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նաև հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են նույն` «Լույս» դաշինքով, բայց ավելի ընդլայնված:
Մարուքյանը դժվարացավ արտահերթ ընտրությունների հստակ ժամկետ նշել, բայց ասաց, որ երբ էլ դրանք լինեն, իրենք պատրաստ են:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ սեպտեմբերի 27-ին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք կայանան։
Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ վարչապետի ընտրության հարցին հայեցողական են մոտեցել: