տուն Լուրեր Երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնին մասնակցել է ավելի քան 1000 երեխա

Երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնին մասնակցել է ավելի քան 1000 երեխա

134
0

Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնի շրջանակում տասը օր շարունակ 10 անվանակարգում պատանի երաժիշտները ներկայացրել են իրենց երաժշտական տաղանդը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փառատոնին այս տարի մասնակցել է ավելի քան 1000 երեխա: Փառատոնի անվանակարգերն էին՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգ, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-երաժշտական գրականություն:

Ժյուրիի գնահատմամբ լավագույնը ճանարված մասնակիցները հունիսի 18-ին կայանալիք գալա համերգին կարժանանան Երևանի քաղաքապետարանի պարգևներին: