Եմենում հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 7 հազար մարդ, վիրավորների թիվը հասնում է 37 հազարի. նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ըստ ԱՀԿ-ի տվյալների` ավելի քան 21 մլն մարդ բժշկական օգնության կարիք ունի, այն դեպքում, երբ երկրի բժշկական հաստատությունների կեսից ավելին մասամբ կամ ամբողջովին փակ է:
Զեկույցում նաև նշվում է, որ հակամարտության հետևանքով երկիրը լքել է ավելի քան 2,1 մլն բնակիչ: