տուն Լուրեր Եմենում հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 20-ին

Եմենում հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 20-ին

96
0

4355102

Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմեդը հայտարարել է կառավարական ուժերի և ապստամբների միջև հրադադարի ռեժիմի վերսկսման մասին: Այս մասին հայտնում է TASS-ը:

Ըստ պաշտոնյայի՝ հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և կտևի 72 ժամ:

«ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը հավաստիացումներ է ստացել բոլոր կողմերից հրադադարի ռեժիմը չխախտելու մասին, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը»,- այս մասին ասված է հայտարարությունում: