տուն Քաղաքական Միջազգային Յեմենի վարչապետը հրաժարական է տվել այդ պաշտոնում 33 ժամ աշխատելուց հետո

Յեմենի վարչապետը հրաժարական է տվել այդ պաշտոնում 33 ժամ աշխատելուց հետո

85
0

456795336-676x450

Յեմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տալիս այդ պաշտոնում 33 ժամ աշխատելուց հետո։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նա կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու բանակցություններից հետո, սակայն շուտով շիա ապստամբներն անվստահություն են հայտնել նրան։ Նրանց առաջնորդներից մեկը հեռուստաելույթում ասել է, որ կսկսի բողոքի զանգվածային ակցիաներ և սպառնացել, որ նրանց կողմնակիցները միջոցներ կձեռնարկեն, եթե այդ նշանակումը հաստատվի։

Նախորդ վարչապետ Մուհամադ Բասինդվան սեպտեմբերին հրաժարական էր տվել նույն ապստամբների պատճառով։