տուն Լուրեր ԵՄ-ում պայմանավորվել են Ուկրաինայի և Վրաստանի համար անայցագրային ռեժիմի պլանի շուրջ

ԵՄ-ում պայմանավորվել են Ուկրաինայի և Վրաստանի համար անայցագրային ռեժիմի պլանի շուրջ

88
0

1477966391

Եվրամիության և Եվրահանձնաժողովի անդամները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներին անայցագրային ռեժիմ տրամադրելու պլանի մասին` հաղորդել  է Reuters գործակալությունը:

Ըստ գործակալության` արտակարգ դեպքերում անայցագրային  ռեժիմի կասեցման մեխանիզմների պայմանների շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել նախորդ երեկոյան:

Ավելի  վաղ ԵՄ խորհուրդը պնդել էր, որ անայցագրային ռեժիմը ուժի մեջ մտնի նրա գործողությունը  կասեցնող նոր մեխանիզմի հետ միաժամանակ, որը  Եվրահանձնաժողովը կարող է գործարկել սեփական նախաձեռնությամբ կամ Եվրամիության անդամներից մեկի պահանջով:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հաղորդել  էր, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել  են ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի ազատականացման համար բոլոր  պայմանները, սակայն Բրյուսելը  դեռ համապատասխան որոշում չի կայացրել:

Կիևում և  Թբիլիսիում հույս ունեն, որ երկու երկրների  քաղաքացիների  համար վիզաները մինչև տարեվերջ կհանվեն: