տուն Լուրեր ԵՄ-ում 2015թ.-ին ահաբեկչություններից զոհվել է ավելի քան 150 մարդ

ԵՄ-ում 2015թ.-ին ահաբեկչություններից զոհվել է ավելի քան 150 մարդ

86
0

7ccb9826c4b13493b400c0816d6e4ad4

Եվրամիության երկրներում 2015թ.-ին ահաբեկչություններից զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 360-ը վիրավորվել են, հայտարարել է Եվրոպոլի հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Մանուել Պանյագուան:

Նա նշել է, որ նախորդ տարի ԵՄ տարածքում ահաբեկիչներն ընդհանուր առմամբ ծրագրել են 211 հաջող և անհաջող ահաբեկչական գործողություններ: Ամենաարյունալի ահաբեկչությունները 17-ն են եղել, որոնք իրականացվել են «ջիհադիստների» կողմից:

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով` ահաբեկչություններ կազմակերպելու և իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է 667 մարդ:

«Ահաբեկչական բջիջները, որոնք պատրաստ են հարձակումներ գործել ԵՄ-ում, հիմնականում տեղում են ձևավորվում, սակայն մենք գիտենք նաև «Իսլամական պետության» հետ նրանց կապերի մասին»,- ասել է Եվրոպոլի ներկայացուցիչը: