Եվրամիությունը ողջունում է Ուկրաինայում ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ու անհամբերությամբ սպասում նոր կառավարության ձևավորմանը: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի համատեղ հայտարարության մեջ: Նման տեղեկություն է փոխանցում ուկրաինական Korrespondent-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես հայտարարել է, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններն անցել են՝ համաձայն միջազգային չափանիշների: Նա այս առիթով հատուկ շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին: Ձայների աբելի քան 60 տոկոսի հաշվարկից հետո 5%-անոց շեմը հաղթահարել են Արսենի Յացենյուկի «Ազգային ճակատը» (21,58% ), «Պետրո Պորոշնկոյի բլոկը» (21,41%) և ևս 4 կուսակցություններ: