տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կվերանայի 2015թ.-ի գարնանը

ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կվերանայի 2015թ.-ի գարնանը

60
0

1028424330

ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերանայման հարցը 2015թ.-ի գարնանը: Այս մասին հաղորում է TASS-ը՝ հղում կատարելով եվրոպական դիվանագետին:

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փոփոխության հարցը քննարկելու է Եվրոպական խորհրդի 2015թ.-ի գարնանի կայանալիք նիստի ժամանակ», — նշում է աղբյուրը:

Նա նշել է, որ հենց այդ ժամանակաշրջանում են ավարտվելու ֆիզիկական անձանց դեմ սահմանված անհատական պատժամիջոցները:

Պատժամիջոցների փոփոխությունը կախված է լինելու Մոսկվայի՝ ուկրաինական հակամարտության լիցքաթափմանն ուղղված գործողություններից: