Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Իրանում մահապատիժների բազմաթիվ դեպքերի կապակցությամբ` «Ինտերֆաքսի» փոխանցմամբ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Օրերս Իրանում մահապատժի էր ենթարկվել 20 մարդ, ովքեր մեղադրվում էին սպանությունների և ազգային անվտանգության դեմ գործողությունների համար:
«ԵՄ-ն կրկին հայտարարում է, որ կտրականապես անընդունելի է մահապատիժը ցանկացած հանգամանքներում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մահապատիժը «դաժան և անմարդկային պատիժ է, որը չի կարող զսպող գործոն լինել և իրենից ներկայացնում է մարդու արժանապատվության և անձեռնմխելիության անընդունելի բացառում»: