ԵՄ-ն մտադիր է միգրացիոն ճգնաժամը լուծելու համար կայուն գործընկերություն առաջարկել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներին, Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը։
Նրա խոսքով՝ գործընկերություն կառաջարկվի աֆրիկյան 7 երկրների՝ Թունիսին, Մալիին, Սենեգալին, Նիգերին, Եթովպիային, Նիգերիային և Լիբիային, ինչպես նաև երկու մերձավորարևելյան պետությունների՝ Հորդանանին և Լիբանանին։
Ինչպես Թուրքիայի հետ գործարքում, Բրյուսելը մտադիր է վերոնշյալ երկրներին համոզել հետ ընդունել ներգաղթյալներին, ովքեր ապօրինաբար ժամանել են ԵՄ։
Բացի դրանից` այդ պետություններրի իշխանությունները պետք է իրենց սահմանների արդյունավետ պաշտպանության միջոցառումներ ձեռնարկեն: Եվրահանձնաժողովը ծրագրում է նաև կարգավորել բարձր որակավորում ունեցող մասնագետների հոսքը ԵՄ-ում տարածված «կապույտ քարտեզ» ծրագրի միջոցով։
Եվրահանձնակատարի խոսքով՝ այդ նպատակների համար առաջիկա 4 տարում կհատկացվի մոտ 8 մլրդ եվրո։ Ենթադրվում է, որ ներդրումների ծավալը կհաջողվի հասցնել 62 մլրդ եվրոյի։