տուն Լուրեր ԵՄ-ն և Ադրբեջանը կշարունակեն ակտիվ համագործակցությունը. Մալենա Մարդ

ԵՄ-ն և Ադրբեջանը կշարունակեն ակտիվ համագործակցությունը. Մալենա Մարդ

102
0

trend_malena_mard_030614

Եվրամիությունն ու Ադրբեջանը կշարունակեն ակտիվ համագործակցությունը, Trend գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:

«Մենք համագործակցում ենք շատ ուղղություններով և հպարտանում ենք, որ Ադրբեջանի ամենախոշոր գործընկերն ու ներդրողն ենք: Մայիսի 18-ին տեղի կունենա գործարար ֆորում, որը կվերաբերի կողմերի միջև առևտրա-տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը: Մենք շարունակում ենք երկխոսությունը բարձր մակարդակով: Մեր հարաբերություններում առաջնահերթություն է նաև «Հարավային գազային միջանքը»»,- նշել է ԵՄ պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև վերջին տարիներին հարաբերությունները մի փոքր լարվել են` կապված այդ երկրներում մարդու իրավունքների և ազատությունների համատարած ոտնահարումների հետ: Միաժամանակ ԵՄ-ում կարևորում են Ադրբեջանի էներգետիկ և տրանսպորտային դերը տարածաշրջանում: