տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-Կանադա առեւտրի ազատ գոտու համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ

ԵՄ-Կանադա առեւտրի ազատ գոտու համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ

111
0

kanada emԵվրամիությունը եւ Կանադան մտադիր են առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը (CETA) ստորագրել հոկտեմբերի 27-ին: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ Բրյուսելում Կանադայի միջազգային առեւտրի նախարար Խրիստա Ֆրիլանդի հետ հանդիպումից հետո:

«Եվրոպացիների առջեւ խնդիրներ են ծառացած, եւ մենք պետք է փորձենք դրանք լուծել»,- հայտարարել է Շուլցը Ֆրիլանդի հետ հանդիպումը «շատ կառուցողական, եւ, հնարավոր է, վճռորոշ» անվանելով եւ հավելելով, որ ինքը լավատեսորեն է տրամադրված համաձայնագրի վավերացման հեռանկարների հանդեպ:

Ֆրիլանդն, իր հերթին, հայտարարել է, որ ո՛չ ԵՄ-ը, ո՛չ Կանադան չեն ցանկանում խոչընդոտել փաստաթղթի ստորագրմանը: