տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները շատ ժամանակ են պահանջում

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները շատ ժամանակ են պահանջում

149
0

mundo-alemanha-merkel-iraԵվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները դեռեւս շատ ժամանակ են պահանջում, Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի հարցը դեռեւս լուծված չէ: Այս մասին Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Թուրքիան ԵՄ-ի անդամության թեկնածու-երկիր է: Անդամակցության շուրջ բանակցություններն ընթանում են անորոշ արդյունքներով: Մենք հեռու ենք բանակցությունների նշանակալի փուլերի ավարտից: Օրինակ՝ լուծված չէ Կիպրոսի հարցը: Այս ամենի համար դեռ երկար ժամանակ կպահանջվի»,- ասել է Մերկելը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Մերկելը, միաժամանակ, արդարացի է համարում Թուրքիային 6 մլն եվրոյի չափով գումարի տրամադրումը՝ փախստականների հետ կապված աշխատանքի համար:

«Շուրջ 70 մլն բնակչություն ունեցող Թուրքիան 2.7 մլն փախստականի է  ընդունել Սիրիայից, բացի այդ, նաեւ բազմաթիվ իրաքցիների եւ աֆղանցիների: Եթե մենք՝ 500 մլն-անոց եվրոպացիներս, աջակենք Թուրքիային 6 մլն եվրոյի չափով, շահերի արդարացի հավասարակշռություն կլինի»,- ասել է Մերկելը: