տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների եւ հակառակորդների թիվը հավասարվել է

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների եւ հակառակորդների թիվը հավասարվել է

126
0

britԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների եւ այդ քայլի  հակառակորդների թիվը հավասարվել Է:

Այդ մասին վկայում Է հասարակական կարծիքի հարցումը, որի արդյունքները հրապարակվել են TNS ընկերության կողմից:

Ինչպես ցույց են տալիս Համացանցում անցկացված հետազոտության տվյալները, հարցման մասնակիցների 36 տոկոսը հանդես Է գալիս այն բանի օգտին, որ Լոնդոնը հարաբերությունները չխզի Բրյուսելի հետ: Այդ ցուցանիշը չի փոխվել մեկ ամիս առաջ համանման հարցման անցկացումից ի վեր: Միեւնույն ժամանակ, 28 պետություններից բաղկացած դաշինքի կազմից դուրս գալու կողմնակիցների թիվը նվազել Է 39 տոկոսից:

Դրա հետ մեկտեղ հարցվածների 28 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել, թե որ ճամբարին են իրենք ցանկանում հարել: Ընդամենը հարցմանը, որն անցկացվել Է մարտի 10-ից մինչեւ 14-ը, մասնակցել Է 1,2 հազար մարդ:

Դաշինքի կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեն, որի անցկացումը վարչապետ Դեւիդ Քեմերոնի նախընտրական խոստումն Էր, նշանակված Է հունիսի 23-ին: Պահպանողական վարչապետն ինքը հանդես Է գալիս այն բանի օգտին, որ երկիր մնա «բարեփոխված Եվրամիության կազմում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: