տուն Լուրեր ԵՄ հետ հարաբերություններում մենք հիմնվում ենք ընդհանուր քաղաքական մշակույթի վրա. Արտակ Զաքարյան

ԵՄ հետ հարաբերություններում մենք հիմնվում ենք ընդհանուր քաղաքական մշակույթի վրա. Արտակ Զաքարյան

111
0

Artak-Zakaryan

Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ այսօր Ազգային ժոողովում ընթանում են խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցում է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր խոսքում ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար:

«Սույն թվականի մայիսին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովը վեր կհանի Արևելյան գործընկերության երկրների խնդիրները: Ես ուրախ եմ, որ մեր գործընկեր բոլոր պետություններում մենք հնարավորություն ունենք մեր երկիրը ներկայացնել բազմակողմանիորեն: Բազմիացս նշվել է, որ Եվրամիության հետ հարաբերություններում մենք հիմնվում ենք ընդհանուր քաղաքական մշակույթի վրա: Այժմ ընթանում են բազմաթիվ երկկողմ քննարկումներ` պարզելու համար, թե որ ոլորտներում է հնարավորր համագործակցությունը: Սա չի կարող հակադրվել որևէ այլ ձևաչափի: Մենք լիահույս ենք, որ Ռիգայի գագաթնաժողովը կլինի ուղերձ առ այն, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ապագա: Մենք նաև հույս ունենք, որ Ռիգայում տեղի ունենալիք գագաթաժողովը հնարավորություններ կընձեռի Արևելյան գործընկերության երկրներին` տեսնել այն բոլոր ձեռքբերումներն ու խնդիրները, որոնք եղել են Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ»,- իր խոսքում ասաց Զաքարյանը: